Թուրքիայում երկրաշարժի պատճառով դատարկված բնակարանները թալանել է հղի կին․ նրան որոնում են
Advertisement 1000 x 90

Թուրքիայում երկրաշարժի պատճառով դատարկված բնակարանները թալանել է հղի կին․ նրան որոնում են

Թուրքիայի Ադանա քաղաքում CCTV տեսախցիկները նկարահանել են, թե ինչպես է հղի կինը թալանում երկրաշարժի պատճառով տարհանված մարդկանց բնակարանները, հայտնում է թուրքական Hürriyet պարբերականը։

Ցանցում հայտնված կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է կինը փորձում կոշիկները՝ ընտրելով ճիշտ չափը, շպարվում եւ տանում ընտրած իրերը։ Միջադեպը տեղի է ունեցել Ջեյհան թաղամասում։ Բնակիչները դիմել են կառավարման ծառայություններին՝ կորուստներ հայտնաբերելով իրենց տանը, որից հետո դիտվել են տեսախցիկների ձայնագրությունները։ Ոստիկանությունը փնտրում է կասկածյալին։



Նման նյութեր