Բրազիլիայում վարձկանը սպանել է 71 մարդու մահվան մեջ մեղավոր սերիական մարդասպանին
Advertisement 1000 x 90

Բրազիլիայում վարձկանը սպանել է 71 մարդու մահվան մեջ մեղավոր սերիական մարդասպանին

Բրազիլական Սան Պաուլուում հայտնաբերվել է սերիական մարդասպան Պեդրո Ռոդրիգես կրտսերի մարմինը, որը հայտնի է որպես Պեդրինյո Մատադոր, հաղորդում է բրազիլական GZH պարբերականը:

Ոստիկանությունում հայտնել են, որ Ռոդրիգեսին սպանել է պրոֆեսիոնալ քիլերը, հետաքննություն է ընթանում։ Տղամարդու ուղղությամբ կրակ է բացվել, ապա կրակողները դիմել են փախուստի։

Մահվան պահին Ռոդրիգեսը 68 տարեկան էր եւ արդեն մի քանի տարի ազատության մեջ էր։ 1980-ականներին տղամարդուն դատապարտել են գրեթե 300 տարվա ազատազրկման՝ տասնյակ մարդկանց սպանելու եւ գողություններ կատարելու համար։ Հաստատվել է 71 սպանություն, ինքը՝ Ռոդրիգեսը, խոսել է ավելի քան հարյուր զոհերի մասին։ Առաջին սպանությունը նա կատարել է 11 տարեկանում։

«Ես ոչ մի բանի համար չեմ զղջում։ Ես սպանում եմ, եւ դա բնական է: Ես ոչնչից չեմ վախենում։ Ես երբեք չեմ վախեցել։ Գլխավորը պատրաստ լինելն է։ Ես ուժ ունեմ, որն օգնում է ինձ սպանել: Բայց դա գաղտնի գործ է»,-ասել է Ռոդրիգեսը ձերբակալությունից հետո տված հարցազրույցում։



Նման նյութեր