Թուրքիայի Հաթայ նահանգի ծովափնյա Իսքենդերունի փողոցները ջրով են լցվել։ Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Իսքենդերունում շարունակվող հետցնցումների եւ փոթորիկների պատճառով ծովի ջրի մակարդակը բարձրացել է եւ մինչեւ 200 մետր առաջ գնացել։ Ծովի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով մի շարք առափնյա փողոցներ հայտնվել են ջրի տակ։