Հորդանանի թագուհի Ռանիան հայտնել է, թե երբ է ամուսնանալու իր 26-ամյա դուստրը՝ արքայադուստր Իմանը։ Այս մասին հայտնում է People-ը։
Թագավոր Աբդալլահ II-ի կինը իր միկրոբլոգում հրապարակել է մոնտաժված տեսանյութ՝ տանը նկարահանված կադրերով և արխիվային լուսանկարներով։ Այն սկսվում է ծննդատանը Ռանիա թագուհու նկարով` նորածին Իմանին գրկին: Տեսանյութը շարունակվում է մեծացող աղջկա պատկերներով՝ ծնողների հետ և առանց ծնողների:
Հոլովակում ներառված է նաև Իմանի նոր լուսանկարը, որում պատկերված է իր փեսացու Ջամիլ Ալեքսանդր Տերմիոտիսի հետ՝ նարդոսի դաշտերում։ Այն ավարտվում է հարսանյաց զգեստի փորձարկման կադրերով և արքայադստեր նկարով, ով կրում է մոր ադամանդե պսակը, որը պետք է կրի հարսանեկան արարողության ժամանակ:
«Առաջին անգամ, երբ ձեռքերիս մեջ վերցրի իմ փոքրիկ աղջկան, արդեն գիտեի, որ իմ կյանքը երբեք նույնը չի լինելու: Մեկ շաբաթից նա հարս է դառնալու։ Իմ թանկագին Իման, ես այնքան ուրախ եմ քեզ համար և այնքան հպարտ եմ այն ամենով, ինչ կա քո մեջ»,- իր հրապարակումը մեկնաբանել է թագուհի Ռանիան:
Արքայադուստր Իմանի հարսանիքը կկայանա մարտի 12-ին։