Վանի թագավորության բրոնզե մանրաքանդակ /39մմ/ «Պլեզիոզավր»։
Հայ մատենագիրներ Մովսես Խորենացին և Անանիա Շիրակացին գրել են Վանա լճում ապրող վիշապների մասին։
Ըստ ավանդության՝ Վահագն աստվածը՝ վիշապաքաղը, ընկղմվել է Վանա լճի մեջ՝ հանելու վիշապը, որն այնքան մեծ էր դարձել, որ կուլ կտար աշխարհը։
Որոշ գիտնականներ կարծում են, որ այս լեգենդը Թեյշեբա աստծո ճակատամարտի մասին է՝ ջրային հրեշ Ուլիկումմիի հետ է:
Վանա լճի վրայով քամու հանկարծակի պոռթկումները բացատրվում են նաև առասպելական վիշապներով, որոնք ապրում են լճում:
Այնուամենայնիվ, հնագույն առասպելը դեռևս վկաներ է գտնում, ովքեր պնդում են, որ Վանա լճում հսկայական սողուններ են ապրում։
1889 թվականի ապրիլի 29-ին թվագրված օսմանյան Saadet թերթում ասվում է, որ մի արարած՝ մարդ է քաշել Վանա լիճ: Միջադեպի մասին հաղորդումներից հետո Օսմանյան Հանրապետության կառավարությունը պաշտոնական գիտահետազոտական խումբ է ուղարկել լիճ, որը չի գտել արարածին:
1997 թվականին Ունալ Կոզակ անունով տեղի բնակիչներից մեկը պնդում էր, որ տեսագրել է հրեշին, որն ուղարկվել է վերլուծության։
Որոշ գիտնականների կարծիքով պլեզիոզավր է տեսանյութում։ Թուրքիայի Վան քաղաքում նրա պատվին չորս մետրանոց արձան է կանգնեցվել, իսկ այս մանրաքանդակը որ մի քանի հազար տարվա է, ընդամենը 4 սանտիմետր է․․․
Հետո էլ ասում են՝ հայերն են հնարել դինոզավրներին․․․
Նկարիչ Սուքիաս Թորոսյանի ֆեյսբուքյան էջից