ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեյտոնա Բիչ քաղաքում ալիգատորը թափանցել է տեղի բնակիչ Սքոթ Հոլինգսվորթի բակ և կծել նրա ոտքից։ Այս մասին հայտնում է WESH-ը։
Տղամարդը տան ներսում է եղել, երբ դրսում աղմուկ է լսել։ Կարծելով, թե որդու ընկերներն են խաղում բակում՝ Հոլինգսվորթը բացել է մուտքի դուռը և դուրս եկել։ Բակում հայտնվելուն պես զգացել է, որ ինչ-որ բան կծել է իր ոտքից։
Սկզբում ամերիկացին կարծել է, թե շունն է բռնել իր ոտքից, բայց, գլուխն իջեցնելով, տեսել է ալիգատորի։
Հոլինգսվորթին հաջողվել է արագ վազել տուն և փակել դուռը։ Նա լուրջ վնասվածք է ստացել և ստիպված է եղել ինքնուրույն դադարեցնել արյունահոսությունը՝ սպասելով օգնության։ Ավելի ուշ նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրան վիրահատել են։ «Բարեբախտաբար, ծունկս չի վնասվել, ինչն ինձ անհանգստացնում էր»,- ասել է տղամարդը։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները էվթանազիայի են ենթարկել տղամարդուն կծած գիշատչին։ Վայրի բնության պահպանության մասնագետները հայտնել են, որ ալիգատորի երկարությունը կազմում է մոտ երկուսուկես մետր: