Քենիայում ավագ դպրոցի աշակերտը մահացել է այն բանից հետո, երբ ենթարկվել է մարմնական պատժի՝ քննության ժամանակ արտագրելու համար։ Այս մասին հայտնում է Citizen Digital-ը։
Քելվին Կիպտանուին նկատել են ֆիզիկայի միջանկյալ քննության ժամանակ մեկ այլ աշակերտից արտագրելիս: Դպրոցի տնօրենն ասել է, որ դրանից հետո երկու ուսուցիչ, որոշելով պատժել նրան, փայտով ծեծել են երիտասարդին։
Նույն օրը երեկոյան Կիպտանուին տեղափոխել են Նանդի-Հիլզ շրջանային հիվանդանոց՝ կրծքավանդակի շրջանում ցավերով։ Ի վերջո, նա մահացել է: