«Արամ Գասպարի Սարգսյանը ուղղակի միջուկային ռումբ պայթեցրեց եթերում»
Advertisement 1000 x 90

«Արամ Գասպարի Սարգսյանը ուղղակի միջուկային ռումբ պայթեցրեց եթերում»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բայց ասենք, որ վերջն է։ ՕՕԴ (Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան) դաշինքի ձևավորման հենց առաջին վայրկյանից ոմանք իրենց հեռուստաէկրաններից, մամուլի ակումբներից ու ֆեյսբուքներում կոտորում էին, թե այն ձևավորվում է ազգին փրկելու ու իշխանափոխություն անելու համար։ Երեկ («Շանթ »հեռուստաընկերության 10.02.2017 գլխավոր լրատվական թողարկման ժամանակ) Արամ Գասպարի Սարգսյանը ուղղակի միջուկային ռումբ պայթեցրեց՝ հայտարարելով, թե առաջին իսկ պահից ընտրությունների ցուցակում տեղերի համար կռիվ է ու այդ հարցերն են քննարկում, այլ ոչ թե ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին իշխանությունից գցելու ու ազգին փրկելու հարցերը, կամ որևէ այլ գաղափար։

Իսկ և իսկ Ծապլվարի հեղափոխական փանջունիներ։

Լավ, ինչ ղալաթ ուզում եք, կերեք։ Ժողովրդին ինչի՞  եք խաբում, թե իշխանափոխություն էիք/եք անում ու էս աշխարհի թիվ մեկ ընդդմադիրն ու հեղափոխականներն եք, մյուսների գաղափարականությունն ու ընդդիմադիր լինելն էլ կասկածի տակ դնում… Ինձ կարաք չպատասխանեք, Արամ Գասպարի Սարգսյանին պատախանեք, նա է լուստրացիա արել»։



Նման նյութեր