Հայաստանի հավաքականը չօգտագործեց իր միակ շանսը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայաստանի հավաքականը չօգտագործեց իր միակ շանսը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց աշխարհի 2018թ. առաջնության ընտրական մրցաշարում: Առաջին տուրում հայկական թիմի մրցակիցն էր Դանիայի հավաքականը, որը Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում խփեց մեկ գոլ, բայց կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով: Ինչպես չեխերի դեմ օրեր առաջ կայացած ընկերական խաղում, այնպես էլ հիմա, Հայաստանի հավաքականը պարտվեց չափազանց չհուսադրող խաղով:

Չեխիայի դեմ հանդիպման համեմատ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը կատարել էր մի քանի փոփոխություն և ընտրել էր 5 պաշտպաններով սխեման, իսկ թիմի ավագ ու առաջատար Հենրիխ Մխիթարյանը չէր խաղում վնասվածքի պատճառով:

14622462-danmark-armenien

14622613-danmark-armenien

14623836-denmark-vs-armenia

Դանիայի հավաքականի գերիշխանությունը պահպանվում էր առաջին խաղակեսում, բայց թիմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի ժամանակ: Առաջին խաղակեսից հետո գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 70-30 էր՝ հօգուտ Դանիայի թիմի:

ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի հոկտեմբերի 8-ին՝ Երևանում ընդունելով ռումինացիներին: Այդ խաղից 3 օր անց հայկական թիմը կհյուրընկալվի Լեհաստանի հավաքականին, գրում է sport.news.am-ը: