Բեռլինի լողավազաններում կանանց թույլ են տվել լողալ կիսամերկ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բեռլինի Սենատի արդարադատության, բազմազանության և խտրականության դեմ պայքարի վարչության հայտարարությանը։
Փաստաթղթի համաձայն՝ թոփլես լողը պետք է հասանելի լինի կանանց «և, համապատասխանաբար, կանացի կուրծք ունեցող անձանց»։
Հստակեցվում է, որ ավելի վաղ քաղաքաբնակներից մեկը բողոքել էր, որ չի կարող լողալ Բեռլինի լողավազանում կիսամերկ, թեև կանոնները նախատեսում են «ստանդարտ լողազգեստ»՝ առանց սեռային սահմանափակման։