Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը խորհուրդ է տվել ռուսներին ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց բողոքի ակցիաների ֆոնին, իսկ այնտեղ գտնվողները պետք է խուսափեն մարդաշատ վայրեր այցելելուց։ Առաջարկությունը տեղադրված է գերատեսչության կայքում։
«Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան մեկնելուց։ Եթե արդեն երկրում եք, խորհուրդ ենք տալիս խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, մասնավորապես՝ Բաթումի և Թբիլիսի քաղաքների պատմական կենտրոններ։
Նախարարությունը նաև խորհուրդ է տվել անհրաժեշտության դեպքում օգնություն խնդրել «Զբոսաշրջիկների աջակցության» ասոցիացիայից, իսկ ինդիվիդուալ ճանապարհորդներին դիմել Վրաստանում Շվեյցարիայի դեսպանատան՝ Ռուսաստանի շահերի բաժին: Բացի այդ, ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը հիշեցրել է, որ Շվեյցարիայի դեսպանատունը ներկայացնում է ռուսական շահերը Վրաստանում։