Մոսկվայում մետրոյի կայարանում դեռահասին գցել են ռելսերի վրա
Advertisement 1000 x 90

Մոսկվայում մետրոյի կայարանում դեռահասին գցել են ռելսերի վրա

Մոսկվայի մետրոպոլիտենի «Կիևյան» կայարանում դեռահասին հրել են ռելսերի վրա, Telegram-ում հաղորդել է քաղաքի տրանսպորտի վարչությունը:

«Մետրոպոլիտենի հերթապահի տեղեկություններով՝ ուղեւորը ողջ է, նրան հրած օրինախախտը բերման է ենթարկվել»,- ասվում է հրապարակման մեջ։

Ինչպես պարզաբանել են մայրաքաղաքի դատախազությունից, տուժածը 15-ամյա դեռահաս է, նրան կյանքին վտանգ չի սպառնում։

Տղային ռելսերի վրա է հրել 1961 թվականին ծնված մի տղամարդ։ ՌԻԱ Նովոստիի աղբյուրի փոխանցմամբ՝ նա գրանցված է նյարդահոգեբուժական դիսպանսերում։

Նշվում է, որ կասկածյալը բերման է ենթարկվել։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանության փորձ» հոդվածով։



Նման նյութեր