ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ հատվածը և Տիգրանաշենի ոլորանները:
Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:
Արագածոտնի մարզի Աշտարակի և Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Կոտայքի մարզերում (բացառությամբ Հրազդան քաղաքի) տեղում է ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
Դժվարանցանելի է նաև Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը:
Հանրապետության ողջ տարածքում տեղում է ձյուն: