«Էս մասին էլի էի ասել…
Եթե Սևանա լճում միդիաներ բազմացնենք ապա…
Քաղցրահամ ջրի միդիան 1 օրում հեշտությամբ ֆիլտրում է 22-45լ ջուր, միջինը 33.5լ: Կարողանում է ապրել 0-26 աստիճան ջրի ջերմության պայմաններում…
1 միդիան կշռում է մոտ 30 գրամ: 30 տոննան մեկ օրում կարող է ֆիլտրել 33.5 մլն տոննա ջուր, իսկ մեկ տարում՝ 12,2 մլրդ տոննա ջուր: Սևանա լճում կա մոտ 36 մլդ խորանարդ մետր ջուր: Հաշվի առնելով լցվող գետերն ու դուրս եկող Հրազդանը և հաշվի չառնելով միդիաի խիստ ու ակտիվ բազմացումը ապա ամենաուշը 3 – 4 տարուց կունենանք մաքուր Սևանա լիճ:
Առանց աշխատուժի, առանց նորագույն ու միլիարդանոց տեխնիկաների…
Որից հետո նույնիսկ տնտեսական և շուկայական զարգացման նպատակով կարելի կլինի թույլատրել սահմանափակից տարեց տարի մեծաքանակ միդիայի որս։
Տարածենք կարողա տեղ հասնի։ Էկոլոգների աչքն էլ լույս։ Գարունա գալիս, տեսեք ինչ եք անում։ Թանկ չի միդիան, Հարևան Իրանը վաճառումա, ՌԴ-ն էլ տանկեռներն էլ կարելիա էժան վարձել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Կարեն Չախալյանը։