Ամերիկացի դերասան և կատակերգու Փիթ Դևիդսոնն առաջարկել է ապրել ԱՄՆ-ում գտնվող իր պենտհաուսում։ Նա վարձով է տալիս իր անշարժ գույքն ամսական 30 հազար դոլարով, հայտնում է New York Post-ը։
Պենտհաուսը գտնվում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի չորս հարկանի շենքի վերջին հարկում։ Բնակելի մակերեսը կազմում է 418 քմ, ունի չորս ննջասենյակ և երեք սանհանգույց։ Ինտերիերը զարդարված է մինիմալիստական ոճով, ունի մեծ քանակությամբ պատուհաններ։
Պենտհաուս կարելի է հասնել մասնավոր վերելակով։ Բնակարանը ներառում է նաև մեկ ավտոտնակ, պատշգամբ և սեփական այգի՝ բաց խոհանոցով։