ԱՄՆ-ի բնակչուհին թողել է աշխատանքը՝ որպես Մեգան Ֆոքսի նմանակ գումար վաստակելու համար, գրում է LADBible-ը։ Ըստ ամերիկուհու՝ դա իրեն լավ եկամուտ է բերում։
25-ամյա Թեյլոր Ռայանը աշխատել է որպես առաքիչ և բարիստա սուրճի խանութում, սակայն որոշել է թողնել կարիերան։ Կինը պատմել է, որ որոշել է այս քայլին գնալ այն բանից հետո, երբ ընկերներն ու ընտանիքը սկսել են ասել, որ ինքը շատ նման է դերասանուհի Մեգան Ֆոքսին։ Ամերիկուհին խորհուրդը լսելուց հետո սկսել է վճառել իր լուսանկարները, որպեսզի գումար վաստակի։
Թեյլորը սկսել է Մեգան Ֆոքսի կերպարով նկարներ հրապարակել։ Մարդկանց այնքան են դուր եկել դրանք, որ Ռայանը շատ արագ հայտնի է դարձել։
«Մի անգամ ինչ-որ մեկը ինձ խնդրեց հագնել նույն հագուստը, ինչ Մեգան Ֆոքսը: Ինձ վճարեց 300 դոլար»,- ասում է նա։
Ռայանը պնդում է, որ հայտնիների նմանակ լինելը դժվար աշխատանք է: Նա անընդհատ պետք է հետևի Մեգանի կյանքին, կրկնօրինակի նրա շարժուձևերը ու սովորությունները, իսկ Թեյլորը օրական ինը ժամ է ծախսում բովանդակություն ստեղծելու համար։ Այդուհանդերձ, սա նրան մեծ եկամուտ է բերում։ Նա ամսական մոտ 30000 դոլար է վաստակում: