
Ռեփեր 50 Cent-ն աշխատում է Paramount+-ի Vice City հեռուստասերիալի շուրջ, հայտնում է Deadline-ը։
Կրիմինալ ժանրի այս նախագիծը պատմում է երեք ընկերների եւ նախկին զինվորների մասին, որոնք 80-ականների կեսերին վերադառնում են իրենց հայրենի քաղաք Մայամի՝ այն բանից հետո, երբ նրանց ազատել էին բանակից՝ Իրան Կոնտրա-ի սկանդալին մասնակցելուց հետո: Հերոսները համագործակցում են կոլումբիացի խորհրդավոր ներգաղթյալի հետ՝ կազմելով ավազակների թիմ:
Սերիալի գործադիր պրոդյուսերն ու ռեժիսորը կլինի Չադ Ստահելսկին: