Կյանքը օրերի շարք է: Եվ եթե կենտրոնանաք բոլոր օրերն ավելի լավը դարձնելու վրա՝ գնահատելով և սիրելով ամեն վայրկյանը, ապա կարող եք ապրել գեղեցիկ կյանք:
Cluber-ը ներկայացնում է 10 բաներ, որոնց մասին պետք է մշտապես հիշել: Դրանք, անշուշտ, կլցնեն Ձեր կյանքը լույսով, և սիրտը՝ հանգստությամբ:
Յուրաքանչյուր վայրկյանը Ձեր կյանքի մի մասն է:
Ամեն ինչն իր ժամանակն ունի:
Նոր օրը նոր սկիզբն է, իսկ նոր առավոտը՝ նոր կյանքի սկիզբը:
Հավերժ ոչինչ չկա:
Ձեր տառապանքը չի պատժում Ձեզ, այլ օգնում է ազատություն գտնել:
Դուք ծնվել եք թևերով:
Պետք չէ ուշադրություն դարձնել այլոց կարծիքներին:
Պետք չէ անտեսել սեփական կյանքը հանուն ուրիշի:
Մենությունն ավելի լավ է, քան թունավոր մարդկանց ընկերակցությունը:
Ձեր էությունն ավելի կարևոր է, քան Ձեր գործերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը