Յուրաքանչյուր տարի The Economist ամսագրի հետազոտական ստորաբաժանումը ներկայացնում է երկու հաշվետվություն՝ կյանքի համար ամենաթանկ և ամենաէժան քաղաքների մասին: Առաջին հաշվետվությունում դիտարկվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են սննդամթերքի և վառելիքի գները, ինչպես նաև բնակչության եկամտի մակարդակը:
Ներկայացնում ենք ամենաթանկ քաղաքների թոփ-9-ը:
- Սինգապուր
Փոքրիկ կղզյակ-պետությունն աշխարհի ամենաթանկ քաղաքի կոչումը պահպանում է երրորդ տարին անընդմեջ, սակայն պարբերականի մասնագետները պնդում են, որ կյանքի արժողության տարբերությունն այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք են Հոնկոնգը և Նյու Յորքը, գրեթե հավասարվել է զրոյի, քանի որ կյանքի արժողությունը բարձրացել է պրակտիկորեն ամեն տեղ:
- Ցյուրիխ, Շվեյցարիա
Շվեյցարական ֆրանկի կուրսի, ինչպես նաև ավանդաբար բարձր եկամուտների և գների պատճառով, կյանքը Ցյուրիխում գրեթե միշտ մնում է ամենաթանկերից մեկը:
- Հոնկոնգ, Չինաստան
Մեկ տարվա մեջ ամենաթանկ քաղաքների ռեյտինգում Հոնկոնգը բարձրացել է 7 կետով, որի պատճառը բնակարանների անհավանական բարձր գներն են:
- Ժնև, Շվեյցարիա
Ժնևում պրակտիկորեն ամեն ինչ շատ թանկ է, նույնիսկ ծառայությունները հանգստի ոլորտում ամենաթանկերից մեկն են աշխարհում:
- Փարիզ, Ֆրանսիա
Չնայած եվրոյի թուլացմանը, Փարիզում դեռևս շատ թանկ է ապրելը, և միայն ալկոհոլի և ծխախոտի գներն են, որ համեմատաբար արդար են:
- Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Աշխատավարձի աճը Լոնդոնում սառեցված է և չի հասցնում ինֆլյացիայի և բնակարանների գների կտրուկ աճի հետևից: Լոնդոնում միջին բնակարանի գինը կազմում է ավելի քան 500 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ միջին աշխատավարձը տարեկան կազմում է ընդամենը 30 հազար ֆունտ ստերլինգ:
- Նյու Յորք, ԱՄՆ
Հացի 1 կգ-ի միջին գինը ԱՄՆ-ում կազմում է 8,28 դոլար, իսկ Նյու Յորքում այն երկու անգամ ավելի թանկ է:
- Կոնպենհագեն, Դանիա
Դանիայի մայրաքաղաքը այս տարի էլ պահպանում է ամենաթանկ քաղաքներից մեկի կարգավիճակը՝ աշխատավարձերի համեմատությամբ ապրանքների և ծառայությունների գների բարձր լինելու պատճառով:
- Սեուլ, Հարավային Կորեա
Հարավային Կորեայի մայրաքաղաքը հագուստի և կոմունալ ծառայությունների բարձր գների պատճառով այս տարի հայտնվել է աշխարհի ամենաթանկ քաղաքների շարքում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը