27 տարի առաջ այս օրը գնդակահարվեցին Չաուշեսկու ամուսինները. hayastan24.com
Advertisement 1000 x 90

27 տարի առաջ այս օրը գնդակահարվեցին Չաուշեսկու ամուսինները. hayastan24.com

Նիկոլաե Չաուշեսկուն Ռումինիայում ղեկավարել է 1965-1989թթ.:

Ռումինիան նրա օրոք է դարձել Եվրոպայի ամենաաղքատ երկիրը, իսկ նրա ընտանիքը` ամենահարուստը: Չաուշեսկուի ընտանիքին են պատկանել Բուխարեստի ամենաշքեղ ու էլիտար շենքերը, խանութները, հանգստավայրերն ու ռեստորանները:

Չաուշեսկուի նստավայրը իր մեծությամբ զիջում էր միայն Պենտագոնին:  1989թ. Նիկոլաեի դեմ սկսված համաժողովրդական ալիքը բռնապետը ճնշեց` հրամայելով կրակել ցուցարարների վրա: Միայն Բուխարեստում սպանվեց 89 մարդ, իսկ ողջ Ռումինիայում զոհվածների թիվը գերազանցեց 1000-ը:

Սակայն հաջորդ օրը բանակն անցավ ժողովրդի կողմը, Չաուշեսկուն ձերբակալվեց փախուստի պահին: 1989 թ. դեկտեմբերի 25-ին կայացավ Չաուշեսկուի դատը: Վերջինս դատապարտվեց հետևյալ հոդվածներով. ազգային տնտեսության թուլացում (հոդված 145) զինված հարձակում ժողովրդի և պետության դեմ (հոդված 163) ազգային ինստիտուտների վերացում (հոդված 165) սեփական ժողովրդի ցեղասպանություն (հոդված 356):

Չաուշեսկու ամուսիններին առաջարկվեց անցնել դատաբժշկական փորձաքննություն, հոգեկան հիվանդության առկայության դեպքում հարկադիր բուժում ստանալ, բայց նրանք ոչ մի կերպ չհամաձայնեցին:

1989 թ. դեկտեմբերի 25-ին դատական նիստը ձայնագրվեց և ցուցադրվեց ռումինական հեռուստատեսությամբ, որից հետո, վճռի համաձայն, Տիրգովիշտե քաղաքի շրջակայկում՝ զինվորական զուգարանի պատի մոտ Չաուշեսկու ամուսինները գնդակահարվեցին:

Սպանվեցին նրանք 100-ավոր կամավոր զինվորականներից 3-ի ձեռքով: Նրանց ուղղությամբ սլացավ ոչ պակաս քան 30 փամփուշտ: Այդ ամենը տեղի ունեցավ այնքան արագ, որ նկարահանման խումբը չհասցրեց ոչինչ արձանագրել:

25 Դեկտեմբեր, 2016

Hayastan24.com