
Երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը պատմել է, որ լացել է իր կազմվածքի վերաբերյալ քննադատության պատճառով, որը փոխվել է գայլախտի բուժման ընթացքում։ Apple TV+ The Letter վավերագրական սերիալի եթերում հայտնին ասել է, որ խաբում է ուրիշներին՝ ասելով, որ դա իրեն չի անհանգստացնում։
«Ես ստում էի։ Նոր լուսանկարներ էի հրապարակում ու ասում. «Չեմ պատրաստվում քննադատությանը լուրջ վերաբերվել»։ Ասում էի, որ դա ինձ չի անհանգստացնում: Որովհետև շատ էի ուզում, որ մեկ ուրիշը կարողանար ավելի հանգիստ վերաբերվել նման մեկնաբանություններին», – կիսվել է Գոմեսը:
Նա խոստովանել է, որ հաճախ է լաց լինում իր քաշի ավելացման մասին բացասական մեկնաբանությունների պատճառով։ Երգչուհին նշել է, որ ոչ ոք արժանի չէ նման վերաբերմունքի։