Ռոդենի քանդակը կտեղափոխվի, Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը
Նախօրեին ավագանու մեր հանձնաժողովին ներկայացվեց նախագիծ, ըստ որի Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում մտադրություն կա տեղադրել Շառլ Ազնավուրի արձանը, իսկ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լըպաժի քանդակը կտեղափոխվի այլ վայր՝ կրկին նույն հրապարակում:
Ըստ պայմանագրի՝ Ռոդենի քանդակը պետք է լինի հենց Ֆրանսիայի հրապարակում, ուստի այս պահին դիտարկվում է երկու վայր. մեկը Օպերայի շենքի մոտի անցումից, երբ անցնում ենք դեպի Կոնսերվատորիայի պուրակ՝ փողոցը կիսող մեջտեղի հատվածում, մյուսը՝ Սարյանի պուրակի առջևի հատվածում, որտեղ տաքսիներ էին կայանում:
Հարցիս, թե ինչո՞ւ Ազնավուրի արձանը չի տեղադրվում Ազնավուրի հրապարակում, ինչն ավելի տրամաբանական կլիներ, մշակույթի վարչության պետը պարզաբանեց, որ արձանը շատ մեծ է լինելու, ուստի այդ հրապարակում հարմար հատված չկա:
Նշեմ նաև, որ նույն արձանից տեղադրվելու է նաև Ֆրանսիայում:
Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջից