Ոսկու գինը երկուշաբթի առավոտյան բարձրանում է մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում բարձրացել է 16,4 դոլարով կամ 0,88 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 883,6 դոլար։ Արծաթի մայիսյան ֆյուչերսը թանկացել է 1,47 տոկոսով՝ մեկ ունցիան 20,808 դոլար։