ԽՈՅ
Այսօր սիրելիին դժվար կլինի ինչ-որ քայլ կատարել դեպի ձեզ: Ամեն դեպքում, եթե նա վճռի կատարել այդ քայլը, ապա ձեզ միանգամայն այլ կյանք է սպասվում:
ՑՈՒԼ
Այսօր սիրելիին հաճելի չի լինի ձեզ իր զգացմունքների մասին պատմելը: Միգուցե նա դա համարում է խիստ ինտիմ, որպեսզի բացվի ձեր առաջ: Այնպես որ, չարժե նրան ստիպել:
ԵՐԿՎՈՐՅԱԿ
Այսօր ձեր սիրելին անչափ վստահելի կլինի: Նրա կողքին դուք մեկ վայրկյան անգամ չեք վախենա, քանի որ դուք համոզված կլինեք, որ ձեզ հետ ոչ մի վատ բան չի պատահի:
ԽԵՑԳԵՏԻՆ
Ամուսնացած Խեցգետինները հնարավոր է այսօր թեթեւ սիրախաղ ունենան, սակայն աստղերը հուշում են չտարվել: Այն, ինչ այսօր փորձեք գաղտնի անել, բավականին շուտ հայտնի կդառնա:
ԱՌՅՈՒԾ
Այսօր սիրելին կցանկանա ձեզ հետ կիսվել իր խնդիրներով եւ անհանգստություններով, որոնք ձեզ, ամենայն հավանականությամբ, չեն հետաքրքրի:
ԿՈՒՅՍ
Այսօր հրաշալի օր է իրեն սպառած հարաբերություններին վերջ տալու եւ նորը սկսելու համար: Սակայն եթե առայժմ չեք կարող նման բան անել, ապա մնում է ձեզ մաղթել արագ հաղթահարել բոլոր խնդիրները:
ԿՇԵՌՔ
Այսօր սիրելիի հետ զրույցը ծանր կլինի եւ հաճելի չի լինի ո’չ ձեզ, ո’չ նրան: Սակայն այն անհրաժեշտ է ձեզ, որպեսզի լուծեք բոլոր հարցերը եւ օգտակար որոշում կայացնեք:
ԿԱՐԻճ
Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի ճիշտ հաշվարկել ժամանակը: Եթե դա ձեզ մոտ չստացվի, ապա ձեր անձնական կյանքը սպառնալիքի տակ է: Միգուցե ոչ մի սարսափելի բան չլինի, սակայն օրը միանշանակ հաջողված չի լինի:
ԱՂԵՂՆԱՎՈՐ
Այսօր տեխնոլոգիաների միջոցով շփման օր է: Այսօր տեխնիկան կլինի ձեր գլխավոր օգնականը` անձնական երջանկության հարցում:
ԱՅԾԵՂՋՈՒՐ
Եթե դուք բաժանվել եք ձեր սիրելիից, ապա մի շտապեք նոր սեր գտնել: Աստղերը հուշում են ձեզ վայելել ձեր ազատությունը եւ լինել համեբարատար, քանի որ շատ շուտով դուք ձեզ համապատասխան մեկին կգտնեք:
ՋՐՀՈՍ
Այսօր ձեր նախկին սիրելին փոթորկի արագությամբ կներխուժի ձեր կյանք եւ կցանկանա ամեն ինչ իր ձեւով փոխել: Ձեր ուժերում է փակել բոլոր դռներն ու պատուհանները եւ սպասել, թե երբ փոթորիկը կհանդարտվի:
ՁԿՆԵՐ
Օրը կնպաստի, որպեսզի դուք վերջապես սկսեք սիրել ինքներդ ձեզ եւ հարգել: Անպայման օգտագործեք այդ հնարավորությունը եւ կտեսնեք, թե ձեր անձնական կյանքն ինչպես է փոխվում դեպի լավը: