Իրանում զանգվածային ձերբակալություններ են․ ի՞նչ է կատարվում
Advertisement 1000 x 90

Իրանում զանգվածային ձերբակալություններ են․ ի՞նչ է կատարվում

Իրանի իշխանությունները դպրոցներում թունավորման մեղադրանքով ավելի քան 100 մարդու են ձերբակալել, հայտնում է IRNA-ն։ Ըստ Իրանի ՆԳՆ-ի՝ ձերբակալվածներից ոմանք օգտագործել են անվնաս նյութեր՝ տհաճ հոտով, իսկ մյուսները՝ թունավոր նյութեր՝ «բնակչությանը և սովորողներին սարսափեցնելու, դպրոցները փակելու և Իրանի նկատմամբ թերահավատություն ստեղծելու համար»։

Իրավապահները ստուգում են, թե արդյոք այդ անձինք կապ ունեն ահաբեկչական կազմակերպությունների հետ։

Ավելի վաղ Իրանի այաթոլլա Ալի Խամենեին մահապատիժ էր պահանջել զանգվածային թունավորումների հեղինակների համար, եթե ապացուցվի, որ դրանք կատարվել են միտումնավոր։

Հայտնի է, որ թունավորումից տուժել է արական և իգական սեռի ավելի քան 1000 դպրոցական, հիմնականում՝ աղջիկներ։



Նման նյութեր