Խոյ
Դուք ինքերդ ձեզ համար խնդիրներ եք ստեղծում, և հետո քաջությամբ լուծում դրանք: Զուսպ եղեք, փորձեք ամրապնդել սիրելի հետ հարաբերությունները: Զգույժ եղեք ճանապարհ գնալիս և սուր առարկաների հետ փշումից:
Ցուլ
Ձեզնից մեծ ուշադրություն է պահանջվում: Առաջացած խնդիրները բարդ չեն, բայց ձեզանից մեծ էներգիա կխլեն: Լարված օրը լավ կավարտվի՝ հաճելի ծանոթության տեսքով: Բացառված չէ նոր սիրային հարաբերության սկիզբը:
Երկվորյակ
Առօրյա խնդիրնրներով ձեզ մի ծանրաբեռնեք: Ամեն ինչ անցողիկ է, իսկ առողջության կորուստը ոչ: Լցվեք դրական էներգիայով և ամեն ինչ հարթ կընթանա:
Խեցգետին
Հագեցած օր է սպասվում: Նոր ծանոթությունների համար հարմար օր չէ: Սիրելիի հետ ևս խնդիրները բացառված չեն, բայց զինվեք համբերությամբ: Այդ ամենը ժամանակավոր է:
Առյուծ
Թղթատարությամբ զբաղվելու լավ ժամանակ է: Աշխատավայրում կարող են խնդիրներ առաջանալ, բայց մի սրտնեղեք, դրանք ժամանակավոր են:
Կույս
Մի գերագնահատեք ձեր հնարավորությունները: Դուք ձեզ վրա չափից դուրս շատ պարտականություններ եք վերցնում, ինչը ծանրաբեռնում է ձեր օրգանիզմը, փորձեք ժամանակ տրամադրել հանգստին:
Կշեռք
Բոլոր կիսատ մնացած հարցերն իրենց լուծումներն ու պատասխանները կստանան, այդ հարցում ձեզ կաջակցեն ընկերները: Ընկերական միջավայրում զերծ մնացեք ալկոհոլի օգտագործումից:
Կարիճ
Սիրելիի հետ հարաբերությունները կխաթարվեն ձեր անհանդուրժողականության պատճառով, փորձեք զիջող լինել ու սիրելի ցանկությունները հաշվի առնել:
Աղեղնավոր
Երկմտանքը կպատի ձեզ, կամուկացի մեջ կհայտնվեք այս կամ այն հարցի շուրջ, փորձեք կազմակերպված լինել ու չխառնվել իրար, ամեն հարց հերթով լուծել:
Այծեղջյուր
Ֆինանսական հարցեր լուծելուց այսօր զերծ մնացեք: Իսկ մնացաց հարցերում ամեն ինչ կարգին է: Հարմար օր է նոր գործ սկսելու, մտքերն իրականացնելու համար:
Ջրհոս
Ֆինանսական առումով ռիսկի մի դիմեք: Լավ օր է հարաբերություններ պարզելու, սիրելի հետ ռոմանտիկ հանդիպում անցկացնելու և ընկերական միջավայրում լիցքաթափվելու համար:
Ձկներ
Լարված օր է սպասվում: Ծանրաբեռնվածությունը մեծ, բայց ձեզ հաճելի արարողության կպատրաստվեք, այդ պատճառով հոգնածության նշույլ իսկ չի լինի: