Բլոգեր և գործարար Քլոե Քարդաշյանը հրապարակավ քննադատության է արժանացել Տրիստան Թոմփսոնի հետ լուսանկարներով կիսվելու համար։ Նկարները հրապարակվել են սոցցանցերում։
Մարտի 14-ի առավոտյան Քլոե Քարդաշյանն իր անձնական բլոգում շնորհավորել է իր նախկին սիրելիին՝ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնին ծննդյան օրվա առթիվ։ Նա մի շարք լուսանկարներ է հրապարակել իր բոլոր երեխաների հետ և առաջին անգամ ցուցադրել իր 7 ամսական որդու դեմքը։ Սակայն բլոգերի բաժանորդները շփոթված են եղել նրա գրած գրառումից։ Մասնավորապես, որ նա նակինին անվանել է «լավագույն հայր»։
Մեկնաբանություններում նրանք գրել են. «Ավելի ճիշտ կլինի ասել ամենավատ հայրիկը», «Լավ հայրիկ. Ի՞նչ կասեք այլ կնոջից փոքրիկ տղայի մասին», «Ինչպե՞ս կարող է Տրիստանը լավ հայր լինել, եթե նա լքել է իր երեխաներից մեկին», «Քլոե, ավելի լավ է անջատես քո գրառման մեկնաբանությունները»:
Քլոե Քարդաշյանն ու Տրիստան Թոմփսոնը բաժանվել են 2022 թվականի սկզբին։ Ամռանը հայտնի դարձավ, որ նախկին սիրահարները պատրաստվում են երկրորդ երեխան ունենալ փոխնակ մոր միջոցով։ Տղան ծնվել է օգոստոսի 6-ին։ Չնայած իրենց երկրորդ երեխայի ծնունդին՝ Քլոեն և Տրիստանը այդպես էլ չվերականգնեցին իրենց հարաբերությունները։