Ռուսական Սու-27-ը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ին
Advertisement 1000 x 90

Ռուսական Սու-27-ը Սև ծովում բախվել է ամերիկյան MQ-9 Reaper ԱԹՍ-ին

Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրայով թռչելիս բախվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքին, հայտնում է ԱՄՆ Եվրոպական հրամանատարությունը։

ԱՄՆ զինվորականների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ի առավոտյան։ Հրամանատարության տվյալներով՝ անօդաչուն դիտարկում էր իրականացնում Սև ծովի միջազգային օդային տարածքում, և այն կալանելու համար ուղարկվել է երկու Սու-27։ Դրանցից մեկը հարվածել է անօդաչու թռչող սարքի պտուտակին, ամերիկացի զինվորականները ստիպված են եղել խոցել անօդաչու թռչող սարքը, և այն ընկել է միջազգային ջրերը։

Հրամանատար Ջեյմս Զեկերն ասել է, որ անօդաչու թռչող սարքը «սովորական գործողություններ էր կատարում, երբ այն խոցվեց ռուսական ինքնաթիռի կողմից»։ Նա ռուս օդաչուների գործողություններն անվանել է ոչ անվտանգ։



Նման նյութեր