Հայրը որպես պատիժ ստիպել է որդուն 17 ժամ անընդմեջ հեռախոսային խաղեր խաղալ
Advertisement 1000 x 90

Հայրը որպես պատիժ ստիպել է որդուն 17 ժամ անընդմեջ հեռախոսային խաղեր խաղալ

Չինաստանում հայրն իր 11-ամյա որդուն ստիպել է 17 ժամ անընդմեջ հեռախոսային խաղեր խաղալ, գրում է Mothership-ը։ Ինչպես բացատրել է տղամարդը, այս կերպ ցանկացել է պատժել երեխային սմարթֆոնից կախվածության համար։

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շենչժեն քաղաքում։ Հայրը պարզել է, որ որդին գիշերը քնելու փոխարեն թաքուն խաղում է հեռախոսով։ Դրանից հետո տղամարդը երեխային ասել է, որ թույլ կտա խաղալ մինչև հաջորդ օրը, սակայն մի պայմանով՝ դեռահասին արգելվում է քնել։

Բացի այդ, հայրը որդու ուսուցչուհուն խնդրել է երեխային արձակուրդ տալ դպրոցից։ Տղամարդը հավելել է, որ 17-ժամյա խաղից հետո աշակերտին թույլ է տվել քնել, քանի որ տղան ներողություն է խնդրել և հասկացել իր սխալը։ Բացի այդ, դեռահասը խոստացել է, որ դա այլեւս չի կրկնվի։

Այն բանից հետո, երբ տղամարդը սոցիալական ցանցերում խոսել է իր կրթության մեթոդի մասին, մեկնաբանները քննադատել են նրան նման մոտեցման համար։ Սակայն չինացին պատասխանել է, որ որդին լավ ֆիզիկական վիճակում է, ուստի պատիժը չի ազդի նրա առողջության վրա։ Ճիշտ է, հայրը խորհուրդ չի տալիս մյուս ծնողներին կրկնել այս տեխնիկան։

 



Նման նյութեր