«Եկեղեցին իր նմանների՞ն է տեսել և մարսել. հոգեբույժները պետք է զբաղվեն էդ մարդով». Միքայել Աջապահյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եկեղեցին իր նմանների՞ն է տեսել և մարսել. հոգեբույժները պետք է զբաղվեն էդ մարդով». Միքայել Աջապահյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

«Ինքը Սահմանադրության դեմ է դուրս գալիս, որովհետև Սահմանադրությամբ երաշխավորված է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է»,- այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով երեկ ասուլիսում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, թե Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, և, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախի անվտանգության երաշխավորն այլևս Ռուսաստանի Դաշնությունն է:

Միքայել Աջապահյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանով պետք է իրավապահները զբաղվեն և ոչ միայն.

«Սահմանադրական դատարանը պետք է զբաղվի իրենով, Ազգային ժողովը պետք է զբաղվի իրենով, բայց ինչպես ասել եմ, քանի որ պետականության կոլապսի մեջ ենք, ոչ մեկն էլ չի զբաղվելու: Բանակը, Ազգային անվտանգությունը պետք է զբաղվեն իրենով: Այս մարդը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար, սպառնալի՛ք է, այդ սպառնալիքն ո՞վ պետք է վերացնի, եթե ոչ՝ բանակը, ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, Ազգային ժողովը, Սահմանադրական դատարանը:

Ե՞րբ պետք է հասկանալ, որ այս մարդը սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի քաղաքացիներին՝ ներառյալ Արցախի քաղաքացիների, որոնք ՀՀ քաղաքացիներ են: Ինքը սպառնալիք է, գոյութենակա՛ն, սպառնալիք: Եթե չենք հասկանում՝ չենք հասկանում, կշարունակվի այս վիճակը և ավելի կվատանա: Ասել եմ՝ ամեն մի մնացող վայրկյանը, որ այս մարդը մնում է աթոռին, դժվարացնելու է մեր վերականգնումը: Դրանից ավելի ի՞նչ ասեմ»:



Նման նյութեր