
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 15-ին, կազմել է 388.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.39 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 412.75 դրամ (նվազել է 4.03 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 468.64 դրամ (նվազել է 4.01 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.12 դրամ (նվազել է 0.04 դրամով):