Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են վերջնագրեր ներկայացնել Արցախի հայերին՝ բացահայտ սպառնալով էթնիկ զտումներով և ցեղասպանությամբ։
Այդ երկրի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն ասել է.
«…այս (Ղարաբաղի – խմբ․) հայերն այլ ելք չունեն: Կամ նրանք կշարունակեն շփումները Բաքվի հետ, կառուցողական քաղաքականություն կվարեն և կներգրավվեն վերաինտեգրման գործընթացին, կամ ստիպված կլինեն լքել օկուպացված տարածքը։ Երրորդ ճանապարհ չկա»։
Բաքվում չեն կարողանում հասկանալ, որ եթե քոչվորների համար Արցախը պարզապես շահագործվող տարածք է, ապա հայերի համար դա իրենց հայրենիքն է, նախնիների երկիրն ու իրենց պատմական բնօրրանը։