2022 թվականին Ռուսաստանից Հայաստան է ժամանել մոտ 108-110 հազար ռուսաստանցի, ինչի մասին Ведомости պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«2022 թվականի համար զուտ վերաբնակեցումը կազմում է մոտավորապես 108-110 հազար քաղաքացի։ Այսինքն՝ այդքան ռուսաստանցի է եկել Հայաստան ու մնացել մշտական բնակության։ Բացի այդ, անցած տարի գրանցվել է մոտ 2,5 հազար իրավաբանական անձ՝ ռուսաստանցի մասնակիցներով՝ չհաշված անհատ ձեռնարկատերերի տեսքով գրանցված 4 հազար բիզնես»,- մանրամասնել է նախարարը։
Ռուսաստանցիների ռելոկացիայի և ռուսական բիզնեսների Հայաստան տեղափոխման արդյունքում երկրի տնտեսությունը շատ բարձր աճի տեմպեր է գրանցել, ընդգծել է Քերոբյանը։ Միջին հաշվով, ըստ նրա, ռուսաստանցիները տարեկան բացում են 500 բիզնես։
Ավելի մանրամասն՝ tert.am