77 տարեկանում մահացել է թմբկահար Ջիմ Գորդոնը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Գորդոնը ելույթ է ունեցել Էրիկ Կլեպտոնի, Ջորջ Հարիսոնի հետ։ Նա նաեւ եղել է Derek & The Dominos բլյուզ ռոք խմբի թմբկահարը։
Երաժիշտը դատապարտվել է 1983 թվականին շիզոֆրենիայով տառապող մորը սպանելու համար։ Գորդոնը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 16 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքով։ 2023 թվականի սկզբին հաղորդվեց, որ թմբկահարը դեռ բանտարկված է Կալիֆոռնիայի ուղղիչ հաստատությունում:
news.am