Հայաստանը երեկ՝ մարտի 15-ին, ներկայացրեց այն երգը, որով մեր այս տարվա ներկայացուցիչը՝ Բրյունետը, ելույթ է ունենալու Լիվերպուլում։ Եվրատեսիլյան պաշտոնալան ալիքում տեղադրվելուց մեկ ժամ անց Future Lover-ն արդեն ուներ հարյուր հազարավոր դիտումներ։
Այս պահին Բրյունետի տեսահոլովակը մրցույթի ալիքում ունի ավելի քան 440 հազար դիտում ու 4000-ից ավել մեկնաբանություն։
Հատկանշական է, որ եվրոպացի երկրպագուները հավանել են Հայաստանի երգը․ նրանք թողել են դրական մեկնաբանություններ։
«Հայաստանը «Եվրատեսիլ»-ի ամենատպավորիչ երկրներից է, երբեք չի հիասթափեցնում։ Այս երգը եւս բացառություն չէ»,-գրել է օգտատերերից մեկը։
«Ինչ հրաշալի երգ է․ Հայաստան, ես ձեր կողմից եմ»,-գրել է մրցույթի մյուս երկրպագուն։