Մխիթարյանի մտածելակերպը փոխվել է. Մոուրինյո
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի մտածելակերպը փոխվել է. Մոուրինյո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն խոսել է «կամիր սատանաների» խաղային սխեմայի փոփոխության մասին խաղի ընթացքում:

«Հենրիխ Մխիթարյանին աշխատեցնում եմ ամենուր, որտեղ պետք է: Մխիթարյանի մտածելակերպը փոխվել է, նա պատրաստակամ է, քանի որ նրա մոտեցումներն են այլ: Նա պատրաստ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի համար խաղալու: Փորձելու ենք ավելի շատ անել այն, ինչ արեց «Լեսթեր Սիթի»-ի դեմ խաղում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մոուրինյոն:

Անգլիայի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը արտագնա խաղում 0:3 հաշվով հաղթեց «Լեսթեր Սիթի»-ին: Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի 42-րդ րոպեին: Հրաշալի անցումից հետո «ԼեսթերՍիթի»-ի դարպասը գրավեց Հենրիխ Մխիթարյանը: Երկրորդ կեսի 49-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Խուան Մատանխփեց «կարմիրների» 3-րդ գոլը: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդ»-իկիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Լեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղի լավագույնֆուտբոլիստ: