Երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը դարձել է կոշիկի գովազդային արշավի աստղը, որը նա ստեղծել է Revolve-ի հետ միասին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
53-ամյա աստղն իր միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ գովազդային արշավից՝ մակագրելով. «Սիրում եմ կոշիկներ»։
Լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսը պատկերված է սեւ զգեստով եւ բարձր կտրվածքով ցանցավոր կիսաշրջազգեստով:
Revolve-ի Ջենիֆեր Լոպես շարքի կոշիկներն արժեն մոտ 170 դոլար:
Երգչուհին արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում է կոշիկի DSW ապրանքանիշի հետ։ Մինչդեռ սուպերմոդել Քենդալ Ջենները նախկինում Revolve-ի հետ համատեղ կոշիկներ էր թողարկել:
style.news.am