Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության հանգուցյալ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու հայտնի կարմիր պիջակն աճուրդի է հանվել է աճուրդի։ Այս մասին տեղեկանում ենք litfund.ru կայքից։
Պիջակի մեկնարկային գինը 250 000 ռուբլի է։ Նշվում է, որ քաղաքական գործիչն այն բազմիցս կրել է Պետդումայի նիստերին։
«Ներկայացված իրը Վլադիմիր Ժիրինովսկին նվիրել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնին՝ 2014 թվականի մայիսին «Պոլիտիկա» հեռուստահաղորդման եթերի ժամանակ», – ասվում է նկարագրության դաշտում: