
Տարեսկզբին հայտնի դարձավ, որ Քանյե Ուեսթն ամուսնացել է իր նախկին աշխատակցի հետ։ Երկար ժամանակ ռեփերը հարաբերությունների մեջ էր Քիմ Քարդաշյանի հետ, որից նա չորս երեխա է ունեցել։ Ինչպե՞ս է հեռուստաաստղը վերաբերվում այն փաստին, որ Քանյեի կինը ժամանակ է անցկացնում երեխաների հետ:
Քիմ Քարդաշյանը «դեմ չէ», որպեսզի Բյանկա Ցենզորին երեխաների հետ ժամանակ անցկացնի, եթե դա օգնում է ինչ-որ կերպ բարելավել Յեի ներքին վիճակը՝ «խաղաղություն» մտցնել նրա կյանք։ Այս մասին հայտնում է Entertainment Tonight-ը։ Աղբյուրը հրապարակմանը նաեւ հայտնել է, որ Քիմն այժմ «նորմալ հարաբերություններ» է պահպանում նախկին ամուսնու հետ, թեեւ նրանք «դեռեւս ունեն որոշ տարաձայնություններ»։