Վահագն Դիլբարյանը գրել է.
«Լեզվի կարևորության մասին
Երբ Ինդոնեզիան Երկրորդ Համաշխարհայինից հետո անկախություն է ձեռք բերում Նիդերլանդներից, Նախագահ Սուկառնոն կանգնում է լուրջ խնդրի առջև՝ 200 մլն բնակչություն, 18 հազ կղզի ու մոտ 350 տարբեր լեզուներով խոսացող մարդիկ։ Այսքանին պետք էր միավորել և միավորելու միակ տարբերակը լեզուն էր։
Սուկառնոն աշխարհի տարբեր ծայրերից հրավիրում է լեզվաբանների, որի արդյունքում առաջադրանք է տալիս 350 լեզուներից և բարբառներից ստեղծել ինդոնեզական լեզուն, որով կխոսան բոլոր ինդոնեզացիները։ Արդյունքում ստեղծվում է լեզուն, որն էլ միավորում է 200 մլնանոց մահմեդականներին։ Այսօր այս պետությունը համարվում է աշխարհի չորրորդ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրը և ըստ PwC-ի՝ 2050 թվականին կդառնա աշխարհում չորրորդ տնտեսությունը»։