Սոչիում ձերբակալել են հում սննդի բլոգեր Մաքսիմ Լյուտին, ով կասկածվում է իր նորածին որդուն խոշտանգելու մեջ, հայտնում է Կրասնոդարի երկրամասի քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է Gazeta-ն։
Հետաքննության տվյալներով՝ 43-ամյա բլոգերի կինը 2023 թվականի փետրվարի 11-ին կինը տանը որդի է լույս աշխարհ բերել։ Ծնողները որոշել են բժշկի չդիմել ո՛չ ծննդաբերության ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո։ 2023 թվականի փետրվարից մինչև մարտ ամիսներին կասկածյալը առնվազն երեք անգամ մեկ ամբողջ օր սնունդ չի տվել։
2023 թվականի մարտի 8-ին երեխան հիվանդացել է, ծնողները որոշել են նրան տեղափոխել հիվանդանոց։ Սակայն տղան մահացել է՝ մինչ հիվանդանոց հասնելը։
Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ։ Մաքսիմ Լյուտին կասկածվում է նորածնին խոշտանգելու մեջ։ Հետաքննությունը մտադիր է դատարանին միջնորդություն ներկայացնել՝ բլոգերին կալանքի տակ պահելու համար։
Հիշեցնենք, որ տղայի մայրը մեղադրվում է անզգուշությամբ նրան մահ պատճառելու մեջ, նա տնային կալանքի տակ է։ Նրան սպառնում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Հստակեցվում է, որ Մաքսիմ Լյուտին քարոզում է հում սննդի դիետա և պրանո դիետա՝ հագեցվածություն արևի էներգիայով առանց սննդի կամ նույնիսկ առանց ջրի։