Ոմանց բավարար է մի քանի վայրկյանը սիրահարվելու համար: Իսկ մյուսներին երկար ժամանակ է հարկավոր հարաբերություններ սկսելու համար: Cluber-ը ներկայացնում է Կենդանակերպի 3 նշանների, որոնց սիրտը գրավելն ամենաբարդն է:
Ցուլ- Ցուլերը սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Պոտենցիալ զուգընկերը պետք է պատրաստ լինի ցանկացած քայլի՝ լինի դա զբոսանք այգում թե ռոմանտիկ ընթրիք՝ սիրելիին չձանձրացնելու համար:
Կույս– Կույսերը պահանջկոտ մարդիկ են և ամեն ինչ մանրամասն ուսումնասիրում են: Նրանց դուր է գալիս, երբ իրենց կողքին ֆիզիկապես և հոգեպես իրենցից ուժեղ մարդ է:
Այս նշանի ներկայացուցչի սիրտը գրավելու համար հարկավոր է լինել հետաքրքիր, բազմակողմանի զարգացած և պատրաստ ամեն տեսակի փոփոխությունների:
Այծեղջյուր- Ասում են, որ Այծեղջյուրները համառ են և չեն հրաժարվում իրենց համոզմունքներից և հայացքներից: Եվ սա բացարձակ ճշմարտություն է: Այս նշանի տակ ծնվածներն անմիջապես չեն ցուցադրում իրենց զգացմունքները, հարկավոր է համբերատար լինել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը