Ներբանային ֆասցիտի դեպքում ուժեղ, անտանելի, սուր ցավեր են առաջանում։ Ցավ կարող է զգացվել երկար ժամանակ քայլելու կամ աստիճաններ բարձրանալու ընթացքում։
Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ խնդրի առաջացման պատճառ է դառնում սխալ ընտրված կոշիկը, ռիսկի գործոններ են տարիքը, ճարպակալումը, նստակյաց կյանքը։ Կայքն առաջարկում է վարժություններ, որոնց պարբերական կատարման դեպքում կարող եք մոռանալ այս խնդրի մասին։
Սրբիչով ձգումներ։ Սրբիչի ծայրերը բռնեք, ոտքը դրեք սրբիչի մեջտեղում։ Ոտքն ուղղեք, սրբիչը ձգեք դեպի որովայնը։ Պահեք 15-30 վայրկյան, կրկնեք 2-4 անգամ։
Ձգումներ պատի մոտ։ Կանգնեք պատի առաջ, մի ոտքը դրեք մյուսից հետ։ Այդ դիրքում մնացեք 15-30 վայրկյան, 2-4 անգամ։
Ոտքերի ձգումներ։ Այս վարժությունը նախատեսված է ոտքերի ներքևի հատվածի համար։ Նստեք ծնկների վրա, թաթերը՝ գետնին, կրունկները՝ վերև։ Պահեք 15-30 վայրկյան, կրկնեք 2-4 անգամ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը