Տաջիկստանում րոպեների տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Advertisement 1000 x 90

Տաջիկստանում րոպեների տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Ղազախստանցի սեյցմոլոգները հայտնել են Տաջիկստանի տարածքում տեղի ունեցած երկու հզոր երկրաշարժի մասին, որոնք գրանցվել են մի քանի րոպե տարբերությամ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի Սեյսմոլոգիական դիտարկումների և հետազոտությունների ազգային կենտրոնը։

Հաղորդվում է, որ առաջին երկրաշարժը տեղի է ունեցել մարտի 18-ին Ալմաթիի ժամանակով ժամը 17։29-ին։ 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթի քաղաքից 720 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 5 կմ խորության վրա։

Երկրորդ անգամ ստորգետնյա ցնցումներ են գրանվել ժամը 17։35-ին։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,8 մագնիտուդ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 720 կմ հարավ-արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։

Երկրաշարժերի հետևանքով ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Բացի այդ, ևս մի հզոր երկրաշարժ էլ տվյալ տարածաշրջանում գրանցվել է վաղ առավոտյան՝ ժամը 06։00-ին։ 5,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 897 կմ հարավ-արևմուտք՝ Աֆղանստանի տարածքում։ Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 120 կմ խորության վրա։

 



Նման նյութեր