«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
«Future Lover-ը բանաստեղծական շնչով անհասցե նամակ է: Մի օր համացանցում ինձ ոգեշնչող մի պարզ ու գեղեցիկ գրառում տեսա. տողերն իմ գլխում անմիջապես մեղեդի դարձան ու նոր զգացմունքներ արթնացրին։ Երգն այն մասին է, որ կյանքի ընթացքում մենք բոլորս փնտրում ենք այն մեկին` ապագա սիրեցյալին, ով կդառնա մեր երազանքների, իդեալների, վախերի մարմնավորումը»,- նշում է Բրյունետը:
Երգն արդեն բազմաթիվ դրական արձագանքներ ունի: Համացանցում պարբերաբար հայտնվում են հոլովակներ, որոնցում տարբեր ազգերի բլոգերներն ունկնդրում են Բրյունետի երգն ու խոսում իրենց դրական տպավորությունների մասին: