Ադեբայորն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Advertisement 1000 x 90

Ադեբայորն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան

Տոգոյի հավաքականի նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորն ավարտեց ֆուտբոլիստի կարիերան։

«Իմ պրոֆեսիոնալ կարիերան լի էր վերելքներով եւ անկումներով, բայց անհավանական արկած էր։ Շնորհակալ եմ իմ երկրպագուներին աջակցության համար ամեն փուլում։ Շնորհակալ եմ բոլորին ամեն ինչի համար եւ հուզված եմ այս որոշումից»,- սոցիալական ցանցերում գրել է Ադեբայորը։

Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում Ադեբայորը հանդես է եկել «Մեցում», «Մոնակոյում», «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Ռեալում», «Տոտենհեմում», «Քրիսթալ Փելասում»։ Նրա վերջին ակումբը Տոգոյի «Սեմասին» էր։ 2008-ին Ադեբայորը ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։

news.am