Երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան ներկա է գտնվել «Жара» հեռուստաալիքի և The Voice ամսագրի գալա ընթրիքին։ Աստղն իր սոցցանցերի բաժանորդների հետ կիսվել է միջոցառումից լուսանկարներով։
37-ամյա Օլգա Բուզովան երկրպագուներին զարմացրել է նոր կերպարով՝ աստղը միջոցառմանը ներկայացել է սև մազերով և կարճ բոբ սանրվածքով։ Հեռուստահաղորդավարուհին լուսանկարիչների համար կեցվածք է ընդունել մուգ կապույտ մաքսի զգեստով, համապատասխան գլխակապով և Louis Vuitton-ի մանրանկար պայուսակով: Սակայն մի քանի ժամ անց աստղն իր անձնական բլոգում թարմ նկարներ է հրապարակել նախկին սանրվածքով, ուստի, ամենայն հավանականությամբ, Բուզովան միջոցառմանը կեղծամով է եղել:
Օրերս հեռուստահաղորդավարուհին բաժանորդներին դժգոհել էր վատ ինքնազգացողությունից։ Նա խոստովանել էր, որ անընդհատ հոգնածություն է զգում և կասկածներ ունի, որ այդ ամենը քնի քրոնիկ պակասի հետևանք է։ Նա հավելել է, որ նաև գլխապտույտ և ախորժակի կորուստ ունի։
«Ես ընդհանրապես չեմ ուզում ուտել, ուստի ուժ չունեմ: Բայց ամենազավեշտալին այն է, որ եթե նույնիսկ հիմա գնամ տուն, չեմ քնի»,- ասել է Բուզովան։
Հաղորդավարուհին պարզաբանել է, որ չի ցանկանում քնաբեր ընդունել, իսկ երկրպագուներին հարցրել է՝ ինչպես հաղթահարել հիվանդությունը։