Սուրբ Սարգիս զորավարի տոնի կապակցությամբ Life.panorama.am-ը, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս փոքրիկ անակնկալ է պատրաստել հայտնի զույգերի համար: Մեր միջոցով միմյանց սիրո խոստովանություն են անում սիրված զույգերը, ում սիրո ճանապարհը կառուցվել է հանրության աչքի առաջ:
Գնել Ուլիխանյան և Աննա Դալլաքյան զույգի սիրո պատմությունը լի է խենթություններով ու գեղեցիկ դրվագներով: Զույգն իրենց միությունը ամուսնությամբ կնքեց նախորդ տարի. այսօր նրանք շարունակում են միմյանց պատմել իրենց մեծ սիրո մասին:
Life.panorama.am-ի միջոցով Գնելն ու Աննան իրենց սիրո խոսքն են հղել միմյանց ու այդպիսով իրարից անկախ միմյանց անակնկալ են արել այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Գնել Ուլիխանյան
«Արդեն հասկանում եմ՝ ինչ է նշանակում սիրել: Զգում եմ՝ ինչ է սերը ու դա քո շնորհիվ: Ափսոսում եմ կյանքիս ապրած այն տարիները, որ ապրել եմ մինչև քեզ հանդիպելը: Հիմա ուզում եմ միշտ միասին լինենք,ամեն ժամ ու վայրկյան, հիմա և ապագայում՝ մեր երազած ընտանիքով ու կլինենք: Իմ բարի, իմ հասկացող, իմ նվիրված, իմ ամեն ինչ… սիրում եմ…»:
Աննա Դալլաքյան
«Շնորհակալ եմ, որ կաս, որ լրացնում ես ինձ, որ միասին ավելի լավն ենք: Սիրում եմ քեզ տանը, դրսում, բեմում: Ամենաերջանիկն եմ, որ դու ես կողքինս. Իմ ընկերն ես, ինձ հարազատ ես, հոգատար ես, մի քիչ խենթ ես, սեր ես, կյանք ես…Անուկի կյանքն ես»:
Ամբողջությամբ՝ life.panorama.am