Օրվա look-եր․ Նազենիի, Գոհարի, Սաթենիկի, Մարտայի ու Քրիստինայի գարնանային կերպարները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Օրվա look-եր․ Նազենիի, Գոհարի, Սաթենիկի, Մարտայի ու Քրիստինայի գարնանային կերպարները

NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել գարնանային նորաձեւությունը՝ ըստ հայ հայտնիների զգեստապահարանների։ Քանի որ գարունն ամենատարբեր եղանակների ու տրամադրության գունանպնակ է, այս սեզոնին բոլորովին զարմանալի չէ, որ առավոտյան դու ջինսե վերարկուով ես կամ թեթեւ պիջակով, երեկոյան երկար թրենչով կամ տաք կարճ բաճկոնակով,  մի օր հաստ բլուզով, մի օր էլ՝ կարճաթեւ տոպով։

Դերասանուհի Սաթենիկ Հազարյանն իր գարնանային տրամադրությունն ընդգծել է վարսերի վառ երանգով, իսկ նոր լուսանկարներում նա սեւ տոպն ու վարդագույն շրջազգեստը համադրել է այս սեզոնին շատ թրենդային՝ կաշվե սեւ թրենչի հետ։ Կերպարն ամբողջացրել են նարնջագույն բարձրակրունկները։

334867569_778764629916449_6389877210967968249_n.jpg (146 KB)

334586917_170759772433761_780271067646688290_n.jpg (162 KB)

Նազենի Հովհաննիսյանն օրերս ԵՊՀ ուսանողների հետ հանդիպում է ունեցել։ Համալսարան դերասանուհին գնացել է դասական look-ով՝ կիպ սեւ զգեստ եւ բարձրակրունկներ։ Նա իր գարնանային տեսքն ամբողջացրել է կրեմագույն թրենչով, դե, իսկ գեղեցիկ ծաղիկները լրացնում են գարնանային տրամադրությունը։

334573889_227904873136385_8826492724138930003_n.jpg (296 KB)

334378612_931194281636999_6085241295404448375_n.jpg (127 KB)

Միատոն համադրություններն այս սեզոնին ամենաթրենդայիններից են։ Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանն, օրինակ, նախընտրել է ամբողջական կարմիր look-ը, որով մասնակցել է Առաջին ալիքի՝ «Եվրատեսիլի» մասին պատմող նոր նախագծին։ Գոհարը կրել է մետաղական աքսեսուարներով զարդարված կոստյում՝ դիզայներ Ֆաինա Հարությունյանի հավաքածուից։

334536893_1239996900265105_4463018386068201697_n.jpg (198 KB)

334911669_773844757356360_4863476097926832880_n.jpg (183 KB)

Սպիտակի ու սեւի համադրությունը ցանկացած կերպարին դասականություն է հաղորդում, ու միշտ թրենդային է։ Ամերիկաբնակ երգչուհի Մարտա Կիրակոսյանը հենց այդպիսի կերպար է ստացել՝ սպիտակ պիջակի, սեւ տաբատի, տոպի ու սեւ կոշիկների համադրությամբ։

334643072_6146972252020811_2685356878517609259_n.jpg (130 KB)

336657312_600048318704226_8676789988772873456_n.jpg (169 KB)

Ավելի առօրյա ու հարմարավետ կերպար է նախընտրել դերասանուհի Քրիստինա Կարապետյանը։ Պիջակ, ջինսեր ու բլուզ՝ ամենը օվերսայզ չափսերի մեջ։ Իհարկե, եթե հարմարավետ կերպար, ապա ցածրակրունկ կոշիկներ։ Դերասանուհին շատ թարմ ու բնական տեսք ունի ինչպես ընտրված հագուստի, այնպես էլ թեթեւ դիմահարդարման ու վարսահարդարման շնորհիվ։

334507722_765329268281337_5855332507355382666_n.jpg (107 KB)

style.news.am