
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր չէ երրորդ անգամ առաջադրվել, քանի որ երկրի սահմանադրությունը դա թույլ չի տալիս, հայտնում է BFM TV-ն։
Այժմ շարունակվում է Մակրոնի երկրորդ նախագահական ժամկետը։ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2027 թվականին։ Դրանց ծրագրում է մասնակցել նաեւ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը՝ Մակրոնի գլխավոր մրցակիցը նախորդ մրցարշավի ժամանակ։
«Ես չեմ պատրաստվում վերընտրվել, սահմանադրությամբ չեմ կարող դա անել։ Հասարակական կարծիքի ակնթարթային հարցումների և երկրի շահերի միջև ես կընտրեմ վերջինը»,- ասել է Մակրոնը ֆրանսիական հեռուստաալիքներից մեկի եթերում: